Horizon Studio
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Модератор форума: ДЖЕММОЧК@  
www.horizonworld.con/forum » Развлечения и Образ Жизни //\\ Entertainment & Lifestyle » Юмор /\ Humour » Giumri ev Giumreciner
Giumri ev Giumreciner
KODAKDate - Суббота, 21.07.2007, 21:29 | Post # 1
житель форума
Group - Administrators
Posts - 515
Reputation - 5
Status - Offline
Ծիծաղով է ծնվում գյումրեցին, ծիծաղով շնչում, ծիծաղով ապրում, ծիծաղով հյուրասիրում, ծիծաղով լացում, ծիծաղով էլ մեռնում:
Ամեն մի տհաճ երևույթ ծիծաղի փոխում և ծիծաղով խաղաղեցնում վեճ ու խոսակցություն: Ասեմ, որ մեծ խոսելն ու գլուխ գովելն նույնպես Գյումրիից է դուրս եկել. դե ով ունենար գյումրեցու պես գլուխ, որ չգովար: Գյումրեզին սիրում է ամեն ինչի մեծը. և' լավի, և' վատի և ասում. նույնիսկ մարդու հոգեառն էլ բդի մեծ եղնի:
Գյումրեցիք թասիբ ու ղեյրաթով ժողովուրդ են:
Երբ գյումրեզին եկեղեցի է քնում, առաջինը աղոթում է ծնողների համար, երկրորդը՝ բարեկամների, ապա մտերիմների ու հարևանների, նոր իր ընտանիքի անդամների, և վերջում իր համար:
Ասեմ, որ Լեննական անունը վերցված է լեն ու բոլ բառակապակցությունից, իսկ ինչու՞ Գյումրի, որովհետև էնտեղ լիքը գյումրեցի կապրի:
Երբ Ռուբեն Գասպարյանին հարցնում են, թե Գյումրիում ինչ լավ բան կա, նա պատասխանում է. «Շատ լավ բաներ կան, օրինակ լավ գերեզմաններ կան, կմտնես, մեռնելդ կուգա »:
Այ, եթե երկրաշարժ չեղներ, Գյումրին Լաս-Վեգասի պես քաղաք կեղներ: Իսկ երկրաշարժը շատերի համար ժաշք էր, շատերի համար էլ հրաշք: Երկրաշարժին խալխի մեռելների հաշվին շատ մարդ հարստացավ:
Շատ յոլ ու ղայդով քաղաք է Գյումրին: Օրինակ, Աստված մի արասցե, եթե մեկի տունը մարդ էր մեռնում, հանգուցյալի հարազատները տեղյակ չէին լինում, թե մեռելը ոնց էր թաղվում: Ծանոթ, բարեկամ, մտերիմ, հարազատ, հավաքվում հոգում էին ծախսերը և մեռելի տիրոջ հոգսը թեթևացնում: Սա մի բացառիկ երևույթ էր, որը հատուկ էր միայն Գյումրուն ու Գյումրեցուն:
Գյումրեցոնց ժամադրության ձևն ու տեղը մեկն էր.
«Ծո, իրիկունը վարը կեղնիս »:
շարունակելի....


www.horizonworld.com

 
< 5 >
KODAKDate - Суббота, 21.07.2007, 21:31 | Post # 2
житель форума
Group - Administrators
Posts - 515
Reputation - 5
Status - Offline
Շատ հետաքրքիր ադաթներ ուներ գյումրեցին: Օրինակ, երբ գնում էին աղջիկ տեսնելու, գնում էին ամբողջ հարազատներով: Եվ հարազատներից ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում, թե արդյո՞ք ամեն ինչ տեղն է: Մեկը ջուր էր ուզում և ասում.
«Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարկե վեդրոյի գլխին, ջուրմ բեր»: Ու նայում, թե աղջիկը ինչխ բդի ջուր բերե. խելքը տեղն է, թե կռուշկեն բդի վեդրոյին զարկե : Կամ դիտավորյալ բանմ կուզեն, որ աղջիկը գնա գա, տեսնեն՝ ոտքերը ծուռ է, քոռ է, թոփալ է, թե ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե տղայի դուրը գալիս էր, հատուկ ձև գոյություն ուներ. հանում էր շախմատաձև թաշկինակը ու քիթը սրբում: Դա հավանության նշան էր: Հետո տղային ու աղջկան թողնում էին առանձին սենյակում՝ ծանոթանալու միմյանց հետ: Հարսանիքից մի քանի օր հետո աղջկա հարազատները հարսի օժիտը տանում էին տղայի տուն: Աղջկա ունևոր լինելը պարզվում էր նրանից, թե քանի ձեռք բրդից անկողին է տարել, քանի հատ բարձ, քանի դյուժին սրբիչ, քանի դյուժին ներքնաշոր: Հարսանիքից մեկ օր առաջ քավորը, ազապբաշին ու փեսայի ընկերները, դուդուկների նվագակցությամբ փեսային տանում են բաղնիք լողացնելու, որը կոչվում էր «փեսա-բաղնիս»:
Նույն ձևով քավորկինն էր հարսին տանում բաղնիք լողացնելու: Այս անգամ թառի, քյամանչայի ու դաֆի նվագի տակ, որը կոչվում էր «հարսն-բաղնիս»:
Հարսանիքի տերն ու տիրակալը քավորն էր: Նա հարսանիքի մասնակիցների կենացները պետք է խմեր ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ և բոլորն էլ պետք է արտահայտվեին, իրենց շնորհակալությունները հայտնեին: Հարսանիքը պարտադիր շարունակվում էր մինչև լույս, քանի որ հատուկ մոմերով պար կա, որը կոչվում էր «Առավոտլուսուն»: Այդ պարը պարում էին շրջան կազմած, դրսում, լույսը բացվելուն պես, ու հետն էլ երգում էին. «Չեմ ու չեմ ու չեմ, չեմ կըրնա խաղա», «Ծաղիկ ունեմ ալա է» երգերը: Ընդունված էր, ամեն մի կենացից հետո նվագողները պետք է տուշ նվագեին: Եթե մարդը հարգված էր կամ լավ շաբաշ տվող էր, տուշը երկար էին նվագում: Իսկ վերջում հայտնի «Ճամփու-ղայդեն» երաժշտության տակ, քավորին ու խնամիներին տուն էին տանում: Երբ հարսանքավորները տուն էին վերադառնում, հարևան-բարեկամները հարցնում էին, թե վերջում կռիվ եղա՞վ: Եթե կռիվ է եղել, ուրեմն ղայդին, հետաքրքիր հարսանիք է եղել: Հարսանիքի երկրորդ օրը, նորից մեծ ծախս էին անում, ավելի մտերիմ մարդկանցով «Ազաբ բաշու մայմեն» էին բացում ու նորից շարունակում քեֆ ուրախությունը, այն, ինչ հատուկ է էդ հող ու ջրին:


www.horizonworld.com

 
< 5 >
www.horizonworld.con/forum » Развлечения и Образ Жизни //\\ Entertainment & Lifestyle » Юмор /\ Humour » Giumri ev Giumreciner
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Copyright MyCorp © 2024 Хостинг от uCoz