Horizon Studio
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
www.horizonworld.con/forum » Общие Обсуждения //\\ The General Discussions » Психология и Философия /\ Psychology & Philosophy » Srjapati Azatutiun
Srjapati Azatutiun
KODAKDate - Воскресенье, 15.07.2007, 16:50 | Post # 1
житель форума
Group - Administrators
Posts - 515
Reputation - 5
Status - Offline
Ասում են չէ՞, որ մարդու ազատության աստիճանը կախված է նաև շրջապատի ազատության աստիճանից, քանզի ինչքան էլ ինքդ ազատ լինես, չես կարող նրանց հետ գործ չունենալ… եթե դու նույնիսկ չունենաս, նրան կգան,կկպնեն քեզ,կուզեն ապրել քո կյանքով, կուզեն,որ դու էլ ապրես իրենց կյանով, նրանք չեն սիրում իրենցից տարբերներին, միևնույն ժամանակ՝ քո մտքերն ու ցանկությունները իրականացնելու համար քեզնից բացի անհրաժեշտ են նաև ուրիշները,սակայն, այդ ուրիշների համար դու տարօրինակ ես, դու նրանցից չես, և դու ակամայից հանկարծ զգում ես,որ ինչ-որ տեղ դու էլ ես նմանվում նրանց, դրանից ներվայնանում ես, դառնում ես երբեմն նույնիսկ չար ու վատ, սկսում ես ատել շրջապատող բոլորին… քանզի զգում ես,որ լիարժեք,քո ուզած կյանքի համար քեզ պետք են,ոչ միայն բարի հոգի ունեցող կամ ազնիվ մարդիկ,այլ ազատ մարդիկ, որոնք թևեր ունեն, որոնք զգացմունքներ ունեն, որոնք մարդ են,ոչ թե ռոբոտանման արարածներ,որոնք ապրում են հասարակության կողմից գրված ծրագրով ու ուզում են ոչնչացնել ու միաձուլել ամենայն տարբերն ու նորը, ամենայն ազատն ու գեղեցիկը…
նրանց պատճառով պահեր են լինում,երբ անկախ քեզնից սկսում ես ատել երկիրդ, քաղաքդ,սակայն զգում ես անմիջապես,որ երկիրդ ու քաղաքդ քեզ նման նրանցից են զզվում,որ ինչպես դու մեղավոր չէս,որ այստեղ ու նրանց մեջ ես ծնվել ու ապրում,այնպես էլ երկիրն ու քաղաքը մեղավոր չեն, որ նրանք են իրեն պղծում ու ապականում ու այնքան պոռնիկ են,որ այդ ամենը անում են հանուն հայրենասիրության ու ազգապահպանման անվան տակ…
նրանք այնքան նյութապաշտ ու ձևական են, էժան ու մանրախնդիր, անմակարդակ, նայում ես ու սիրռդ խառնում է, մտածում ես մի բանի մասին «տվե՛ք ինձ ինքնաթիռի տոմս ու ամերիկայի,ռուսաստանի կամ ինչ-որ եվրոպական երկրի քաղաքացիություն»…
…ապրում ես նրանց մեջ, զզվում ես նրանցից, սիրտդ խառնում է, ժամանակ առ ժամանակ ընկնում ես ստրեսսների ու դեպրեսսիաների մեջ, օգնության ես կանչում ալկոհոլին կամ ծխախոտին,հետո զգում ես քո զրո լինելը,զգում ես,որ քո բոլոր հույզերն ու մտքերը դատապարտված են մահվան դեռ չծնված,զգում ես,որ նրանք չեն կարող փոխվել…իսկ երիտասարդ տարիներդ ու կյանքդ անցնում են…


www.horizonworld.com

The post edited by KODAK - Воскресенье, 15.07.2007, 16:50
 
< 5 >
www.horizonworld.con/forum » Общие Обсуждения //\\ The General Discussions » Психология и Философия /\ Psychology & Philosophy » Srjapati Azatutiun
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Copyright MyCorp © 2024 Хостинг от uCoz