Դրոշը - Զինանշանը -
Լեռնային Ղարաբաղը փաստացիորեն (de facto) անկախ պետություն է հարավային Կովկասում, մոտավորապես 270 կմ հեռու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից, Հայաստանի Հանրապետությունից բաժանված է Լաչինի միջանցքով, որի ամենանեղ հատվածը 4 կիլոմետր է: Սովետական Միության տարիներին այն գլխավորապես հայ բնակչությամբ ինքնավար մարզ էր Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում: 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և Շահումյանում (ևս հիմնականում հայ բնակչությամբ մի շրջան(ադրբեջաներեն՜ ռայոն) Խորհրդային Ադրբեջանի կազմում, ԼՂԻՄ-ի հյուսիսում), տեղական իշխանությունների որոշմամբ, անց կացվեց հանրաքվե, որի արդյունքում, հենվելով ժողովրդների ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որպես Ադրբեջանից անկախ և անջատ մի պետություն: Վերջինս, դիտելով այս քայլը որպես իր տարածքային ամբողջականության անձեռնմխելիության ոտնահարման փորձ, ոչ միայն չճանաչեց նրա անկախությունը, այլև կառավարական որոշում կայացրեց զրկել ԼՂԻՄ-ը իր ինքնավարությունից և տարալուծել մի քանի շրջանների միջև: Պատերազմը, որը հետևց այս զարգացումներին և խլեց մոտավորապես 25.000 մարդու կյանք երկու կողմերից, տևեց մինչև 1994 թվականի զինադադարը: Այժմ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Շահումյանի շրջանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հարնապետության մնացած տարածքները և շրջակա մի քանի շրջաններ, որոնք ԼՂՀ-ի հետ միասին, ըստ CIA-ի, կազմում էին Ադրբեջանի տարածքների 14-16 տոկոսը, գտնվում են հայկական զինված ուժերի պաշտպանության ներքո:
շարունակել ընթերցել